Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:45 15-04-2025

Պետք է լրջորեն քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը. Փաշինյան

Մեր երազանքի կետը շարունակում է մնալ այն, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն, բայց պետք է խոստովանեմ, որ չենք հասել այդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտ 60 տոկոսով նշանակվել է հեղափոխությունից հետո։

Վարչապետը հայտարարեց, թե արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է, դրա համաձայն՝ արդարադատությունը երբեմն կարող է նմանվել «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին առածին։

«Անհեթեթորեն ձգվող դատավարութունները սրա ամենավառ օրինակներն են»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամոթ չէ, որ երկրի վարչապետը նման խոստովանություն է անում։

«Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք ու հրաժարվելու ենք, որ անկախ ու արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ ու աներկբա»,- ընդգծեց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է լրջորեն քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ