Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 13:08 19-05-2022

Araratnews-ի լրագրողը ջուրը շփել է պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա․ տեսանյութ

Անհնազանդության խաղաղ ակցիաներից մեկի ժամանակ Araratnews-ի լրագրողը ջուրը լցրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա։

Խամոյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության ամենամեծ փայատեր Խաչատուր Սուքիասյանը (Նիկոլ, ի դեպ, մտածելու բան ունես՝ ուր նստում, ասում է՝ 41 պատգամավոր ունի ՔՊ-ում ու հաջորդ վարչապետն ինքն է), մտահոգված իշխանություն ու կապիտալ կորցնելու մտքից, ընդդիմության հանրահավաքներին մի սադրիչ-«լրագրող» աղջնակի է միշտ գործուղում։

Այսօր ինձ հետ հարցազրույցի ժամանակ, հավանաբար հասկանալով, որ առաջադրանքը չի ստացվում, ակնհայտորեն հուզվեց, վատ հոգեվիճակի մեջ ընկավ, ու երբ սիրալիր նրան առաջարկեցի ջուր խմել, այն լցրեց վրաս։ Երբ նորից փորձեցի հանգստացնել, հայտարարեց, որ ինքը միայն Սիլ( պատկանում է Խաչատուր Սուքիասյանին) է խմում։ Լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից