copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:56 17-05-2022

Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Գլխավոր դատախազություն ձերբակալման միջնորդությունն ուղարկվել է Զինվորական դատախազությունից, այնտեղ ստացել են, և ըստ Զինվորական դատախազության՝ երեկ առձեռն ուղարկվել է և՛ փաստաբաններին, և՛ Քննչական վարչություն։ Մենք քննիչից պարզեցինք, որ ինքը ձերբակալման միջնորդությունը դատախազությունից չի ստացել այն դեպքում, երբ առձեռն են փոխանցել»,- ասել է փաստաբանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ եթե Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին մյուս դիմումներում բազմաթիվ հանգամանքներ էին նշված, և դրանցով կարելի էր քննություն անցկացնել, ապա իրենց դեպքում իրենց դիմումը վերաբերում է միայն Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին արված հայտարարությանը. «Ըստ ծնողների՝ Նիկոլ Փաշինյանը տվել է խոստովանական ցուցմունք, դրա համար լրացուցիչ պարզաբանման որեւէ հանգամանք չկա»։

Հովհաննիսյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի հարցաքննվել, որը ծնողների մոտ նույնպես դժգոհության առիթ է տվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ