Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:37 26-04-2022

Նիկոլ Փաշինյանին պետք է ներգրավել որպես մեղադրյալ. Արա Զոհրաբյան


Դատախազության շենքի մոտ «Զարթոնք» կուսակցության նախագահ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան 430 փաստաբան Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հանցագործության մասին հայտ է ներկայացրել գլխավոր դատախազին։

«Քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար փաստաբանները դիմել են այդ քայլին, որը պետական դավաճանության մասին հոդվածն է։ Հատուկ քննչական ծառայությունը գրություն էր ուղարկել, որոշումներ չէր կայացրել, որից հետո սկսվեց մեր քաշքշուկը։ Մենք դիմեցինք դատախազություն, բողոքարկեցինք, այնուհետև դիմեցինք դատարան, Վերաքննիչ դատարան, իսկ վերջում հասանք նրան, որ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցվեց քրեական գործ»,- իր խոսքում ասաց Զոհրաբյանը։

Ընդ որում, տասն ամիս անց նորից հավաքվել են գլխավոր դատախազությունում, և դատախազն ասել է, որ չկա այդ օբյեկտիվ վերաբերմունքը. «Միայն տասն ամիս հետո մենք հասանք քրեական գործ հարուցելու փուլին։ Դրանից հետո շատ ջրեր են հոսել՝ ի վնաս մեր պետականության»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին