Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:54 12-05-2022

Հիմա գալիս է ամենավճռական պահը, երբ Փաշինյանին պետք է ներգրավեն որպես մեղադրյալ. Վարդևանյան

Այսօր դատախազության դիմաց էին հավաքվել «Դիմադրության» շարժման անդամները և զոհված զինծառայողների ծնողները և գլխավոր դատախազից պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավեն և ձերբակալեն։

Հավաքի ընթացքում խոսքով հանդես եկավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ընթացքում խոսվեց այս մասին, որ դատախազությունը տեղից շարժվել է այս հարցում , բայց հիմա գալիս է ամենավճռական պահը, երբ Փաշինյանին պետք է ներգրավեն որպես մեղադրյալ, մենք հիմա կտեսնենք դատախազը ո՞ւնի այդ կամքը, իսկ եթե չունի, ժողովուրդը այդ ամենին իր գնահատականը տալու է։ Այս ընթացքում, որ մենք խոսում էինք՝ ինչքան բացասական երևույթներ կա դատախազությունից, տեսնում էլ ենք. էլ խուզարկություններ, էլ կալանավորումներ, էլ ձերբակալություններ, այսինքն՝ ինչքան բացասական երևույթ կա, այդ ամենը տեսնում ենք։ Ասել, որ այս ամենում միակ մեղավորը այս կառույցն է, ազնիվ չի լինի, կա դատարան, քննչական ծառայություն, որոնք էլ ունեն մեղքի բաժին»,- ասաց Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ