Ներքին 4 տարի առաջ - 13:43 11-05-2022

Տաքարյուն երիտասարդներ ենք, որոշ դեպքերում տրվում ենք սադրանքների. ՀՅԴ անդամ

Ընդդիմությունը Երևանի տարբեր փողոցներում ավտոերթ է իրականացնում։ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Հայկազ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Դաշնակցության երիտասարդների նկատմամբ այս օրերին ակնհայտ սադրանքներ են տեղի ունենում, բայց չնայած դրանց՝ այսօր պայքարը մեծ թափ է ստանում, իսկ այդ թափը առնելու հիմքում կանգնած է Դաշնակցություն կուսակցությունը։

«Շարժումը հենց սկզբի պահից առաջնորդել է Իշխան Սաղաթելյանը, և Դաշնակցության երիտասարդներին կպնելով, ընկճելով՝ փորձում են լռեցնել մեզ։ Ես կասկածում եմ, որ իրենց հույսերը կարդարանան, բայց նրանք նմանատիպ գործողություններով չեն կարողանալու ընկճել հայ դաշնակցականի ոգին։ Իհարկե, սադրանքներ լինում են, որոնց մենք չենք տրվում, բայց սադրանքներ լինում են, տաքարյուն երիտասարդներ ենք, հնարավոր է որոշ դեպքերում տրվենք սադրանանքերի, որն իշխանությունը շատ լավ կարողանում է օգտագործել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը