copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:57 08-05-2022

ԵՄ երկրները կրկին համաձայնության չեն եկել ռուսական նավթի ներմուծման արգելքի շուրջ

ԵՄ անդամ 27 երկրների ներկայացուցիչներ մայիսի 8-ին կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ, գրում է Bloomberg-ը։
Հունգարիան դեռևս հրաժարվում է աջակցել ռուսական նավթի գնման էմբարգոյին, իսկ պատժամիջոցների փաթեթի ընդունման համար անհրաժեշտ է, որ այն հաստատվի ԵՄ բոլոր երկրների կողմից։
Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ն ավելի վաղ առաջարկել էր Հունգարիային, Չեխիային և Սլովակիային թույլատրել մինչև 2024 թվականը շարունակել նավթ գնել Ռուսաստանից, Հունգարիայի իշխանությունները կարծում են, որ դա բավարար չէ, քանի որ երկրին լրացուցիչ ֆինանսավորում կպահանջվի մատակարարումների այլ աղբյուրների վերակողմնորոշման համար:
Պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները կշարունակվեն մոտ ժամանակներս։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ