copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:12 01-05-2022

Գերմանիան աջակցել է Ռուսաստանից նավթի ներմուծման էմբարգոյին

Գերմանիայի կառավարությունն աջակցել է Ռուսաստանից նավթի ներմուծման արգելք սահմանելու Եվրամիության ծրագրերին և հանդես է եկել էմբարգոյի օգտին, հայտնում է գերմանական խոշորագույն dpa գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագետներին։
Գերմանիան դեմ էր նավթի էմբարգոյին, սակայն վերջերս երկիրը նվազեցրել է իր կախվածությունը ռուսական էներգիայից 35%-ից մինչև 12%։ Ուստի, ըստ dpa-ի, կանցլեր Օլաֆ Շոլցը կաջակցի էմբարգոյին։
Հաղորդվում է, որ Գերմանիան պայմանագիր է կնքել Լեհաստանի հետ՝ նավթ ներկրելու Բալթյան ծովի լեհական նավահանգստից:
Էմբարգոյին դեմ են Ավստրիան, Հունգարիան, Սլովակիան, Հունաստանը, Իսպանիան և Իտալիան։ Այս երկրները կա՛մ չափից դուրս կախված են ռուսական նավթից, կա՛մ վախենում են սպառողների համար էներգակիրների գների կտրուկ աճից:
Այնուամենայնիվ, Գերմանիայի որոշումը՝ աջակցելու էմբարգոյին, դա ավելի հավանական է դարձնում, նշում է dpa-ն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել