copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:27 16-07-2022

«Մեծ քսանյակ»-ի նախարարները համաձայնության չեն եկել ՌԴ-ին դատապարտող հայտարարության շուրջ

Ինդոնեզիայում ավարտվել է ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների երկօրյա հանդիպումը, որին, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները։

Սակայն հենց ռուսական պատերազմի նկատմամբ վերաբերմունքի պատճառով հանդիպման արդյունքներով նախարարները նույնիսկ համատեղ հայտարարություն չեն արել, ասել է ԱՄՆ գանձապետարանի ղեկավար Ջանեթ Յելենը։

«Սա դժվար ժամանակ է, քանի որ Ռուսաստանը «Մեծ քսանյակ»-ի մաս է կազմում և համաձայն չէ, թե ինչպես ենք մենք նայում պատերազմին»,- ասել է նա։

Յելենի խոսքով, սակայն, խմբի բոլոր երկրները համաձայն են, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համաշխարհային պարենային ճգնաժամը կանխելու համար։

Ըստ վերլուծաբանների՝ գագաթնաժողովի մասնակիցների կողմից հանդիպման ավարտին հայտարարության մեկ տեքստի շուրջ համաձայնության չհասնելը ցույց է տալիս երբեմնի հզոր տնտեսական խմբի թուլությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ