Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:10 26-04-2022

Էրդողանը խոսել է Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի, Փայլանի մեջլիս ներկայացրած առաջարկի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նա հերթական անգամ ներկայացրել է թուրքական ժխտողական կեղծ թեզերը, ապա խոսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, վերջում էլ անդրադարձել հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ մեջլիս ներկայացած առաջարկին, գրում է ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահը կրկնելով թուրքական կեղծ թեզերը հերթական անգամ ասել է, որ 1-ին աշխարհամարտի ընթացքում հայերը օտար պետությունների դրդմամբ ապստամբել են Օսմանյան կայսրության դեմ ու երկրի տարբեր շրջաններում կոտորածներ իրականացրել: Չբավարարվելով այսքանով Էրդողանն ասել է թե իբրև այդ ընթացքում ավելի շատ մուսուլմաններ են մահացել, քան՝ հայեր:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ինքը վերջին տարիներին հայ համայնքին ցավակցություն է հայտնում «1-ին աշխարհամարտի ընթացքում իրենց կյանքը կորցրած» հայերի համար՝ կեղծ թեզերով լի «ցավակցական նամակը» որակելով իբրև մարդասիրական պարտք:

Գալով տարբեր երկրների խորհրդարանների ու կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցին՝ Թուրքիայի նախագահը դրանք քաղաքական շահարկումների դրսևորում է համարել՝ ասելով, որ այդ որոշումներն իրենց համար առոչինչ են:

«ԱՄՆ նախագահի հայտարարությունն էլ այս կերպ ենք նկատում, և քանի որ հիմնված է ամբողջովին սուտ, սխալ տեղեկությունների վրա, դրան անդրադառնալ իսկ արժանի չենք համարում։ Նախ պարոն Բայդենը հայերի հետ եղած պատմությունը պետք է շատ լավ սովորի, շատ լավ իմանա։ Առանց դրանք իմանալու վեր կենալ Թուրքիային մարտահրավեր նետելը հնարավոր չէ, որ մենք ներենք։ Չպետք է մոռացվի, որ թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու համար ցուցադրվող այս կեղծավորության ամենամեծ վնասը հայ համայնքն է կրել և կրելու։ Գիտենք, օրինակ, որ մեր երկրում ապրող մեր հայ քաղաքացիները և մեր հյուրերն անհանգստացած են այս շահագործման քաղաքականությունից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն, առանց անուն նշելու անդրադարձել է նաև Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին մեջլիս ներկայացված առաջարկին։ Նա նման «հանդգնությունը» դավաճանություն է որակել։

«Ազգային կամքի դրսևորման խորհրդանիշ հանդիսացող այս մեծ կառույցում (մեջլիսում-խմբ.) այդպիսի հանդգնության դրսևորումը համարում ենք բացեիբաց դավաճանություն: Հավատում եմ, որ իրավունքը, օրենքը և բարոյական նորմերը խախտող այս ստորության համար խորհրդարանը հաշիվ կպահանջի դրա հասցեատիրոջից՝ անելով այն, ինչ անհրաժեշտ է»,- սպառնացել է Էրդողանը:

Նշենք նաև, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հետ էր ուղարկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ