Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:25 25-04-2025

Մերժում ենք Թրամփի և արևմտյան մյուս առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները. Անկարայի քաղաքապետ

Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Մանսուր Յավաշը X-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի առնչությամբ։

Նշելով, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի ժամանակաշրջանի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մերժում ենք և մեր որդեգրած այս գիծը վճռականությամբ շարունակելու ենք»,- նշվել է գրառման մեջ։

Ըստ նրա՝ մի շարք երկրների կողմից արված հայտարարությունների իրական նպատակները երկկողմ և տարածաշրջանային խաղաղությունը, անդորրն ու կայունությունը չեն։

Յավաշի համոզմամբ, Թուրքիա-Հայաստան և դրան զուգահեռ Ադրբեջան-Հայաստան խնդիրները բարիդրացիության հիմքի վրա ապագայակենտրոն ընկալմամբ հարատև հաղթահարումը դառնալու են տարածաշրջանի երկրների երկկողմ և տարածաշրջանային խաղաղության, բարօրության և անդորրի համար արժեքավոր սկիզբ։

«Այս կապակցությամբ մտոհոգությամբ տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունը, որը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ՝ մյուսների՝ 2021թ․-ի ապրիլի 24-ին Թուրքիային ուղղված «ցեղասպանության» մեղադրանքներին ի պատասխան հայտարարում էր անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու մասին, այս հարցում արդյունավետ քաղաքականություն չի կարողանում վարել։ Ավելին՝ խնդրո առարկա հայտարարությունից հետո ԱՄՆ-ի տարբեր նահանգներում հայկական թեզերին աջակցող տարբեր կարգավորումների են գնում»-, նշել է ընդդիմադիր գործիչը։

Դիմելով Թուրքիայի իշխանություններին՝ Յավաշը նշել է.
«Մեր ազգը ցանկանում է իմանալ, թե 2021 թվականի ապրիլի 24-ից ի վեր Թուրքիան ինչ հակաքայլեր է ձեռնարկել։ Քանզի մեր իշխանության լռությունն ու արձագանքների բացակայությունը քաջալերում են հայկական շրջանակների և նրանց աջակցող ուժերի՝ մեր երկրի դեմ ուղղված քաղաքականությունը և խրախուսում են նոր, կործանարար քայլերի»-, ընդգծել է Յավաշը։

Որպես ամփոփում ընդդիմադիր գործիչը նշել է, որ ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մերժում են ԱՄՆ նախագահ Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները։

Աղբյուրը՝ ermenihaber.am:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ