copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:33 26-04-2022

Մակունցը խուսափել է ապրիլքսանչորսյան միջոցառումներից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վաշինգտոնում հայկական համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Նախ, առավոտյան Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիներում սգո պատարագ է մատուցվել, անցկացվել են մի շարք համայնքային միջոցառումներ: Մակունցը որեւէ տեղ չի եղել` ո՛չ պատարագին, ո՛չ էլ անգամ հայ փոքրիկների կազմակերպած՝ ցեղասպանության վերաբերյալ թատերական ներկայացմանը:

Մակունցի խուսափելն ապրիլքսանչորսյան միջոցառումներից Վաշինգտոնում ընկալվում է որպես պահանջատիրությունից եւ ընդհանրապես ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից Հայաստանի իշխանությունների խուսափում, ինչը, համայնքի ընկալմամբ, հանցագործության պես մի բան է: Մակունցն ապրիլի 24-ը նշել է միայն մի փոքր խումբ յուրայինների հետ, որոնց թվում` դեսպանության աշխատակիցներ ու նրանց ընտանիքի անդամներ, ծաղիկներ դնելով դեսպանության դարպասների ներսում տեղադրված խաչքարի մոտ:

Հայ համայնքում ասում են` դեսպանություն-համայնք կապը երբեւէ նման ողբալի վիճակում չի եղել: Մակունցն ամերիկահայ համայնքը բաժանել է սեւ ու սպիտակի եւ շփվում է բացառապես մի փոքր խումբ յուրայինների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը