copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:48 21-04-2022

ՌԴ-ն իրականացնում է ցեղասպանություն․ Լատվիայի և Էստոնիայի խորհրդարաններ

Լատվիայի և Էստոնիայի խորհրդարաններն Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն անվանել են ցեղասպանություն։ Այս մասին ասվում է Էստոնիայի խորհրդարանի կայքում և Լատվիայի Սեյմի կայքում։

Էստոնիայի խորհրդարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանը Բուչա, Բորոդյանկա, Գոստոմել, Իրպեն և Մարիուպոլ քաղաքներում, ինչպես նաև «Ուկրաինայի շատ այլ բնակավայրերում» խաղաղ բնակչության նկատմամբ կատարել է ցեղասպանություն և զանգվածային վայրագություններ։

Լատվիայի Սեյմի հաղորդագրության մեջ ասվում է, որ կան «զգալի» ապացույցներ Ուկրաինայում ռուսական բանակի կողմից իրականացված զանգվածային դաժան հանցագործությունների մասին։

«Լատվիան դատապարտում է մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունները և ցեղասպանությունը ու գիտակցում է իր պարտավորությունը՝ ճանաչելու և կանխելու այդ հանցագործությունները՝ դրանց կրկնությունից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ