copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:27 13-04-2022

«Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայում». Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրն առաջին անգամ ցեղասպանություն է անվանել Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ ռուսական զորքերի կողմից իրականացված հանցագործությունները։
«Ես դա ցեղասպանություն անվանեցի, քանի որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Պուտինը փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու հնարավորությունը: Դրա ապացույցներն ավելի ու ավելի են շատանում»,- ասել է նախագահ Բայդենը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի բնակչության նկատմամբ Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում, թե՝ ոչ, պաշտոնական որոշում կկայացնեն իրավաբանները, սակայն, իր կարծիքով, դա ցեղասպանություն է։
Մինչ այժմ ԱՄՆ պաշտոնյաները ձեռնպահ են մնացել Ռուսաստանի գործողությունները որպես ցեղասպանություն որակելուց՝ օգտագործելով ռազմական հանցագործություն տերմինը։ Անցած շաբաթ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը պարզաբանել էր, որ Ուկրաինայի տարածքում իրականացված հանցագործությունները ցեղասպանություն չեն համարվում համաձայն ԱՄՆ կառավարության կողմից կիրառվող սահմանման՝ ըստ որի «ցեղասպանությունը գործողություն է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի դեմ՝ այն ոչնչացնելու նպատակով»։
Բայդենի խոսքերը ողջունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իսկական առաջնորդի ճշմարիտ խոսքեր: Չարին դիմակայելու համար կարևոր է իրերն իրենց անուններով կոչել: Մենք երախտապարտ ենք օգնության համար, որն արդեն իսկ ցուցաբերվել է ԱՄՆ-ի կողմից, սակայն մեզ շտապ ծանր սպառազինություն է պետք՝ ՌԴ-ի հետագա վայրագությունները կանխելու համար»,- գրել է նա Twitter-ի իր էջում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի