Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:02 20-04-2022

Կողմ ես, որ Արցախը հայկական մնա՝ միացիր, եթե դեմ ես՝ գնա. վիճաբանություն՝ ակցիայի ժամանակ

«5165» շարժման անդամները Ազատության հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի բուհեր՝ շարունակելու բողոքի ակցիան։

Ակցիայի ընթացքում մասնակիցներին միացավ մի երիտասարդ և փորձեց ինչ-որ պարզաբանում ստանալ, շարժման անդամները նրան կոչ արեցին կամ միանալ շարժմանը, կամ հեռանալ։ Մի քանի քայլ շարժման անդամների հետ առաջանալուց հետո երիտասարդը շարժման անդամների կոչով հեռացավ։