copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:49 13-04-2022

Փաշինյանին կանգնեցնել է պետք․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․

«Փաշինյանին կանգնեցնել է պետք

Այս մարդուն/մարդկանց թվում է, թե միջազգային հանրություն ասվածին պետք է դուր գալ փափուկ լինելով, ամեն հարցում հարմարվողականություն ցուցաբերելով, սեփական իրավունքները ինչ-որ պաթետիկ խաղաղության դիմաց զիջելով։

Այս մարդը կարծում է, որ խաղաղության մասին անդադար խոսելով, տարածքային զիջումների գնալով կարողանալու է խնդիրներ լուծել ու խաղաղություն հաստատել։

Միջազգային հանրության հետ տասնամյակներ շարունակ վատ աշխատելով, Ռուսաստանի կցորդը լինելով՝ վերջում ասել, թե միջազգային հանրությունը մեր օգտին չի դիրքավորված, ներողություն, բայց տկարության մասին խոստովանություն է։

Խորհուրդս Փաշինյանին. հրապարակային խոստովանությունների շարք սկսեք, ասեք, թե Ռուսաստանի կողմից ի՞նչ ճզմիչի տակ եք եղել, պատերազմից առաջ և հետո, ի՞նչ են պարտադրել, նախկին իշխանությունների պայմանավորվածությունները գաղտնազերծեք ու հրաժարական տվեք. այդ աթոռը պետության համար պայքարողի աթոռն է։

Հ.Գ. հայրենակիցնե՛ր, պատրաստվե՛ք ինքնապաշտպանության, մենք գոյության կռիվ ունենք տալու»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել