Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:19 12-04-2022

Վահրամ Դումանյանն ընդունել է երկրագնդի ուժեղագույն ծրագրավորողին. ԿԳՄՍՆ

Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կմեկնարկի Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը: Ծրագրավորման աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։

Այս մասին հայտնում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Մրցույթի նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ով նաև 2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է, ընդունել է Գենադի Կորոտկևիչին և ԵՊՀ թիմերից մեկի մարզիչ, «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ աշխարհի ուժեղագույն ծրագրավորողի՝ Գենադի Կորոտկևիչի ներկայությունը կոգևորի մրցույթի մասնակիցներին և կբացահայտի ապագա չեմպիոն դառնալու ուղին:

Նշենք, որ Գենադի Կորոտկևիչը 11 տարեկանում առաջին անգամ մասնակցել է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային (IOI) և նվաճել արծաթե մեդալ։ Որպես մրցույթի ամենակրտսեր հաղթող՝ Գենադի Կորոտկևիչի հաղթանակները մեծ ուրախություն են պարգևել մրցութային հանձնաժողովին և մասնակիցներին: Նա դպրոցական միջազգային օլիմպիադայի (IOI) ռեկորդակիր է (6 ոսկե և 1 արծաթե մեդալ)։ Երեք անգամ եղել է բացարձակ հաղթող, ICPC-ի կրկնակի չեմպիոն է (երրորդ անգամ մասնակցել չի թույլատրվում)։ 2014-2021 թթ. Գենադի Կորոտկևիչն անընդմեջ հաղթել է Google Code Jam-ում, 4 անգամ՝ Facebook Hacker Cup-ում, 6 անգամ՝ TopCoder Open-ի մրցույթներում։ Ներկա պահին ունի ամենաբարձր վարկանիշը Codeforces-ում։ Գենադի Կորոտկևիչը սովորել է Սանկտ Պետերբուրգի ITMO համալսարանում, 2019 թվականին նույն բուհում ստացել է PhD։

Վահրամ Դումանյանը շեշտել է, որ պետք է անել հնարավորը՝ ծրագրավորման օլիմպիական շարժման հանրահռչակման, դրա զարգացման և գալիք սերունդներին փոխանցման համար: Նա գոհունակություն է հայտնել, որ մրցույթին ավանդաբար մասնակցող երեք հիմնական թիմերից (ԵՊՀ, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) բացի՝ այս տարի մրցույթին մասնակցում են նաև ՀՀ այլ բուհեր:

Գենադի Կորոտկևիչն իր հերթին ներկայացրել է ծրագրավորման օլիմպիական շարժման ներկա վիճակը և դրա զարգացման նախադրյալները: Նա նշել է, որ ՌԴ և այլ երկրների բուհերի ուսանողների շրջանում առկա է մեծ հետաքրքրություն, և հույս հայտնել, որ համավարակով պայմանավորված խոչընդոտներն այլևս անցյալում են, քանի որ դրանք նվազեցրել էին անմիջական շփումը թիմերի միջև:

Վահրամ Դումանյանը Գենադի Կորոտկևիչից և Ալբերտ Սահակյանից հետաքրքրվել է մրցույթի նախապատրաստական աշխատանքների անցկացման, թիմերի պատրաստվածության և ընթացիկ այլ հարցերի մասին: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու մրցույթի՝ պատշաճ մակարդակով իրականացմանը և շեշտել, որ ներկայում Հայաստանում ստեղծված են ինտելեկտուալ, գիտական և բիզնես նախադրյալներ՝ ՏՏ ոլորտում հաջող գործունեություն ծավալելու համար:

Հավելենք, որ Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթը կանցկացվի միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ, կմասնակցի 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների: Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան