copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:30 18-04-2022

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ապրիլի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնվող ու խորացող բարեկամական հարաբերություններով: Նախարարը փաստել է, որ կրթության, մշակույթի և նախարարության համակարգման մյուս ոլորտներում հայ-ղազախական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և այդ համագործակցության հետագա զարգացմանն օժանդակելու պատրաստակամություն հայտնել:

Վահրամ Դումանյանը հատկապես կարևորել է միջբուհական փոխգործակցության կայուն զարգացման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի գրեթե բոլոր առաջատար բուհերն արդեն իսկ համագործակցում են Ղազախստանի գործընկեր կառույցների հետ:

Նախարարը շեշտել է, որ այս տարի Հայաստանում կանցկացվեն համաշխարհային կարևորության մի շարք միջոցառումներ՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան ու գիտության և արվեստի «STARMUS-VI» փառատոնը, որոնց ակնկալվում է նաև Ղազախստանի ներկայացուցիչների մասնակցությունը:

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունների հետագա զարգացման մեծ ներուժ, որոնց համար հիմք են հանդիսանում կրթության և գիտության, ինչպես նաև՝ սպորտի ու մշակույթի ոլորտներում համագործակցության մասին միջպետական համաձայնագրերը: Նա շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ ղազախական կողմի նախաձեռնած միջոցառումները նախորդ տարի Հայաստանում պատշաճ անցկացնելու համար: Դեսպանը տեղեկացրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում այս տարի ևս նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

Կողմերը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել՝ գիտական նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով, ինչպես նաև կարևորել մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումներ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում