copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:47 19-05-2022

Վահրամ Դումանյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության դեսպանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Սերբիայի հետ: Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը ներառում է բազմազան և ընդգրկուն մի շարք ոլորտներ, հետևաբար գերատեսչության գործունեությունն առնչվում է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր անձի և ընտանիքի:

Վահրամ Դումանյանը կարևորել է, որ երկու կողմերի մոտ առկա է պատրաստակամություն՝ ընդլայնելու համագործակցությունը, և առաջարկել է դիտարկել Սերբիայի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությունը: Նա շեշտել է, որ հայագիտական կենտրոններ են գործում մի շարք պետություններում: Դեսպանը ողջունել է այդ առաջարկը և նույնպես կարևորել նմանօրինակ նախաձեռնության իրագործման հնարավորությունը:

Տատյանա Պանայոտովիչն իր հերթին հավաստիացրել է, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Դեսպանի խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում Սերբիան ունի բավականին մեծ փորձ, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցությամբ այդ երկրի միջնադարյան հուշարձանները տարբեր հարձակումներից պաշտպանելու տեսանկյունից:

Տատյանա Պանայոտովիչն առաջարկել է համագործակցել նաև թարգմանչական, հրատարակչության և կինեմատոգրաֆիայի ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ Ուջան գյուղում անցկացվող «Ծիրանի ծառ» ֆիլմերի փառատոնի ընթացքում այս տարի կայանալու է սերբական ֆիլմերի ցուցադրության օր:

Դեսպանը նաև գոհունակությամբ փաստել է, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում նախատեսվում է բացել սերբերենի ուսումնասիրության ամբիոն: Նրա խոսքերով՝ «Աշխարհը Սերբիայում» ծրագրի շրջանակում երկու հայ ուսանողներ կարող են կրթություն ստանալ Սերբիայի բուհերում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրման, համատեղ այլ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը