Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:29 12-04-2022

ԿԸՀ նախագահը ներկայացնում է հանձնաժողովի տարեկան հաղորդումը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ ամբիոնից ԿԸՀ հաղորդումը ներկայացնելիս ասաց, որ այն բաղկացած է 63 էջից և մանրամասն ներկայացնում է հանձնաժողովի ամբողջ գործունեությունը։

«Փաստն այն է, որ ԿԸՀ-ն 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների հետ կապված իր գործունեության վերաբերյալ ԱԺ է ներկայացրել 2021 թվականի ամբողջական հաշվետվություն, որն ԱԺ-ում քննարկվել է սահմանված կարգով, հետևաբար 2021 թվականի արտահերթ ընտրությունների հաղորդմամբ ներկայացնում եմ հակիրճ տեղեկատվություն»։

ԿԸՀ նախագահն ասաց, որ 58 համայնքներում 2021 թվականին անցկացվել են համայնքային ընտրություններ։ Նշված համայնքներից 44-ը խոշորացված համայնքներ էին։ 2020 թվականի ապրիլի 5-ին անցկացվելու էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն չեղարկվեց՝ կորոնավիրուսի պատճառով։

«Փետրվարի 11-ից մեկնարկվել էին հանրաքվեի աշխատանքները, սակայն այն չեղարկվեց։ Այդ աշխատանքները դադարեցվեցին քվեարկությունից քսան օր առաջ։ Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման հետ կապված դիմումներ և բողոքներ չեն եղել։ Թվով երեք համայնքներում՝ Տաթև, Վարդենիս և Վանաձոր համայնքներում, ընտրությունների արդյունքում որևէ ընտրության անվավեր ճանաչելու որոշումներ թերևս չեն կայացվել»։

Մուկուչյանն ասաց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ շարունակվել են կիրառվել տեխնիկական սարքավորումները, որոնց միջոցով շարունակվել է ընտրությունը։

2021 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին իրականացվել են տեխնիկական սարքավորումների զննման, հաշվառման և սպասարկման, գույքագրման և լիցքավորման աշխատանքներ։

Նախատեսվում է նոր ինստիտուտ ստեղծել վերահաշվարկների հետ կապված, քանի որ տեղի ունեցած փոփոխություններից հետո, մասնավորապես կապված վերահաշվարկի հետ, կատարվել են փոփոխություններ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան