copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:12 26-04-2024

ՀՌՀ 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկվել է հանձնաժողովում

Արդեն 4-րդ տարի շարունակ ես պետք է հաստատեմ, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները գործել են ազատ, անկախ՝ առանց պետական կառույցների միջամտության: Ինչո՞ւ ենք վստահ, որովհետեւ յուրաքանչյուր տարվա ավարտին բոլոր հեռարձակողներին, ցանցային օպերատորներին, լիցենզավորված եւ հեղինակազորված հեռուստառադիոընկերություններին գրավոր պաշտոնական հարցում ենք ուղարկում եւ հետաքրքրվում ենք՝ արդյոք պետության կողմից եղե՞լ է միջամտություն իրենց գործունեությանը. ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստում:

Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովը գործել է ըստ օրենսդրության եւ Սահմանադրության՝ անկախ եւ թափանցիկ: Նա հավելել է, որ որոշումները միշտ կայացվել են առանց արտաքին միջամտության՝ ելնելով կոլեգիալության սկզբունքից:

«Լինում են հրապարակումներ եւ ելույթներ, որտեղ մեր որոշումների անաչառությունը դրվում է կասկածի տակ: Խոսում են անգամ իշխանությունների կողմից իջեցված պատվերի մասին, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է զեկուցողը:

Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում մեկ տարվա ընթացքում հրապարակվել է 82 հաղորդագրություն, 9 հայտարարություն: Ստացվել է 111 հարցում եւ դիմում-բողոք: 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ. 57 սեփական նախաձեռնությամբ եւ 7՝ վարչական բողոքների հիման վրա: Կտրուկ աճել են նաեւ որոշումների դատական բողոքարկումները՝ 2023 թվականի ընթացքում հանձնաժողովն ունեցել է դատական 27 վարչական գործ: Տիգրան Հակոբյանը խոսել է նաեւ մեդիաոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

ՀՌՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Պատասխանելով այն հարցին, թե հանձնաժողովը պետք է փակի ռուսական ալիքները, Տիգրան Հակոբյանը նշել է, որ պետք է գտնել այնպիսի կարգավորումներ, որպեսզի օտար երկրների ալիքները չպարտադրեն այն քաղաքական օրակարգը, որը խորթ է մեզ եւ հակասում է մեր օրենսդրությանը: Նա համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ նախատեսել:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ