copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:38 11-04-2022

Ինչքան ժամանակում է պետք գողացված քարտն օգտագործել. բանկերի ռեյտինգը

ՀՀ-ում բանկերի սպասարկման որակը, մեղմ ասած, ոչ այնքան բարվոք վիճակում է։ Կան բանկեր, որոնց հետ զանգի միջոցով շտապ կապ հաստատելը գրեթե անհնար է, քաղաքացին ստիպված գնում է մասնաճյուղ՝ իր հարցը տալու։ Պարզելու համար, թե որ բանկերն են ավելի արագ պատասխանում քաղաքացիներին, Oragir.news-ը կապ հաստատեց ՀՀ բոլոր բանկերի գլխավոր մասնաճյուղերի և կամայական մի քանի այլ մասնաճյուղի հետ՝ փորձելու, օրինակ, թե քարտի կորստի կամ գողացված լինելու դեպքերում որքան ժամանակում կարող են օգնել քաղաքացիներին՝ սառեցնելու հաշիվը։ Այսպիսով՝ մեր զանգերին պատասխանեցին և անտեսեցին հետևյալ բանկերը.

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն մի քանի վայրկյան անց միանգամից ձայնային օպերատորի միջոցով միացավ,

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն չպատասխանեց,

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն միանգամից պատասխանեց ձայնային օպերատորի միջոցով,

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն միանգամից միացավ,

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն երկար զանգից հետո ընդհանրապես չպատասխանեց,

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն չպատասխանեց անգամ զանգը երկար՝ տասը րոպե պահելուց հետո,

«Արցախբանկ» ՓԲԸ-ն նույնպես չպատասխանեց,

«ԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն միանգամից պատասխանեց ձայնային օպերատորի միջոցով,

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն միանգամից պատասխանեց,

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն ասաց՝ մնացեք կապի մեջ, կպատասխանենք, միացավ «Գուդոկ» ծառայությունը, ապա զանգը երկար՝ մի քանի րոպե պահելուց հետո խորհուրդ տվեց դիմել առցանց խորհրդատուին,

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն մեկ րոպե անց պատասխանեց,

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն անպատասխան թողեց մեր զանգերը,

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն անմիջապես՝ 4 վայրկյան անց, պատասխանեց,

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն անպատասխան թողեց մեր զանգերը,

«Մելլաթ Բանկ» ՓԲԸ-նույնպես անպատասխան թողեց,

«Յունիբանկ» ԲԲԸ-ն այդպես էլ չպատասխանեց,

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միանգամից պատասխանեց։

Փաստորեն, ամենաարագ սպասարկող բանկերի թվում են «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն, «ԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ն։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր