copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:08 11-04-2022

Թուրքմենստանի նոր նախագահը մտադիր է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնել

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը մտադիր է ընդլայնել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը և այն նոր մակարդակի հասցնել։ Այս մասին ասվում է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում, հաղորդում է Թուրքմենստանի պետական ​​լրատվական գործակալությունը։
«Ապագայում մենք մտադիր ենք աստիճանաբար ընդլայնել և ամրապնդել մեր դրական փոխգործակցությունը, և այս համատեքստում ակնկալում ենք համատեղ ջանքեր՝ հարաբերություններն ավելի բարձր կառուցողական մակարդակի հասցնելու համար»,- ասվում է ուղերձում։
Բերդիմուհամեդովը նշել է, որ Թուրքմենստանն ու ԱՄՆ-ը «համագործակցում են քաղաքական-դիվանագիտական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և շատ այլ առանցքային ոլորտներում»։
Իր ուղերձում Թուրքմենստանի ղեկավարը ամերիկացի առաջնորդին մաղթել է «առողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Միացյալ Նահանգների ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ