Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:32 01-06-2021

Թուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով հիվանդներ չկան

«Միր» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում Թուրքմենաստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ երկրում COVID-19-ի դեպքեր դեռ չեն հայտնաբերվել:

«COVID-19-ի սպառնալիքի ի հայտ գալու առաջին օրերից մենք ձևավորել և պատրաստել ենք կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական ազգային ռազմավարություն, որը նախատեսում է մի շարք կազմակերպական, իրավական, ֆինանսական, տնտեսական, սանիտարահամաճարակաբանական, բժշկական և կարանտինային միջոցառումներ», - պատասխանել է նախագահը հեռուսատահաղորդավարուհու՝ «Ինչպե՞ս կարողացաք փրկել Թուրքմենստանի ժողովրդին այս փորձանքից» հարցին։ Այս մասին գրում է «Չեզոք Թուրքմենստան» թերթը:

Չնայած Թուրքմենստանի պաշտոնական իշխանությունները չեն հաստատում COVID-19-ով վարակման դեպքերի առկայությունը, բայց երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար գործում է դիմակի կրման ռեժիմ, և դադարեցվել են արտասահմանյան թռիչքները: ԱՀԿ-ն նախկինում մտահոգություն էր հայտնել երկրում թոքաբորբի դեպքերի աճի մասին տեղեկատվության վերաբերյալ և կառավարությանը խորհուրդ էր տալիս համապատասխան գործողություններ ձեռնարկել գործողություններ ձեռնարկել։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել