Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:57 10-04-2022

Սիլվիո Բեռլուսկոնին հիասթափվել է Պուտինից

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ելույթ ունենալով իր «Առաջ Իտալիա» կուսակցության կողմնակիցների առաջ, ասել է, որ «հիասթափված է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Ուկրաինա ներխուժման պատճառով:
«Մենք բախվել ենք աննախադեպ ագրեսիայի այնպիսի չեզոք երկրի դեմ, ինչպիսին Ուկրաինան է, որն այսօր մեծ պատվով պայքարում է իր ազատության համար։ Ուկրաինայի դեմ ագրեսիան Ռուսաստանին գցել է Չինաստանի ձեռքը։ Ափսոս։ Ես խորապես հիասթափված եմ և տխուր Վլադիմիր Պուտինի պահվածքից, որը շատ լուրջ պատասխանատվություն է ստանձնել ամբողջ աշխարհի առաջ»,- Բեռլուսկոնիի խոսքը մեջբերում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Ըստ il Giornale-ի, Բեռլուսկոնին նաև ասել է, որ «իրական ռազմական հանցագործություններ են կատարվել Կիևի մարզի Բուչա քաղաքում, և Ռուսաստանը չի կարող հերքել իր պատասխանատվությունը»։
Նախկինում Բեռլուսկոնին բազմիցս է Պուտինին իր ընկերն անվանել, նրանք պարբերաբար այցելել են միմյանց նստավայրեր։ Պուտինը 2021 թվականի սեպտեմբերին հեռախոսով շնորհավորել էր Բեռլուսկոնիի ծննդյան օրը, որից հետո նա Պուտինին անվանել էր «վերջին ականավոր առաջնորդը ժամանակակից միջազգային քաղաքական ասպարեզում»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի