Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:51 28-09-2021

Թոխատյանը հիասթափվել է Նիկոլից. նա համոզիչ է խաղում

Դերասան Հրանտ Թոխատյանը, ով գովերգում էր Նիկոլ Փաշինյանին ու «թավշյա» հեղափոխությունը, հեռուստաընկերություններից մեկի եթերում վերջերս ասել է, թե Փաշինյանը պետք է հրաժարական տա, և որ այս շրջանն իր կյանքի սև էջերից մեկն է:

Հրանտն, անշուշտ, որակյալ դերասան է, բնականաբար կարողանում է լավ խաղալ ու լինել շատ համոզիչ: Օրինակ, նա անցյալ տարի մասնակցում էր 17 կուսակցությունների հավաքներին, ցույցերի ժամանակ կառավարությունից պահանջում քայլեր ձեռնարկել գերիների վերադարձի համար, իսկ ընդդիմության հավաքներից անմիջապես հետո քեֆի գնում նիկոլամերձ շրջանակի՝ դիցուք, Հ1-ի գործադիր տնօրեն, «Ֆեյքերի ՊՈԱԿ-ի» նախկին ղեկավար Հովհաննես Մովսիսյանի ու ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ:

Հրանտը միշտ լավ է ապրել՝ բոլոր իշխանությունների օրոք, զուգահեռ և թաքուն հայհոյել է, իսկ առերես քծնել նրանց:

Նա ՀՀԿ-ի «քվոտայով» ավագանու անդամ է եղել, 2017 թվականից հասցրել է «իրենով անել» Կանազի մշակույթի տունը: Հրանտը նախկինների օրոք կոչում ու դափնիներ է ստացել, կառավարական միջոցառումներին գլխավոր դերակատարություն է ունեցել ու լիաբուռ վարձատրվել:
Շատերն են հիշում, թե ինչպես 2010 թ. հանրության սեփականությունը դարձավ սկանդալային մի տեսանյութ, որտեղ Թոխատյանը հայհոյում էր Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին, բայց պատմությունը «ջրվեց»՝ «վերևների» լավ հարաբերությունների արդյունքում, չնայած միջադեպը ՀՀԿ-ի «Առաջ Հայաստան» տեսահոլովակի նկարահանման ժամանակ էր գրանցվել: Ի վերջո ո՞ր թագավորն է պալատական ծաղրածուին պատժում:

Հրանտ Թոխատյանը շատ լավ դերասանն է, նա կարող է ասել, որ հայրենանվեր գործեր է արել, օրինակ «Մեր այբբենարան» է նկարել երեխաների համար: Ի վերջո կարող է նաև արդարանալ, որ մահկանացու է, հետևաբար՝ երբեմն մեղավոր: «Մեա կուլպան» էլ ձեզ օրինակ: Իսկ վաղը գուցե նա մի նոր Փաշինյան փնտրի գովերգելու համար, բայց քեֆի գնա նրա հակառակորդների հետ:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել