copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:03 10-04-2022

ԱՄՆ հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջամտել ԱՄՆ ընտրություններին․ AP

Միացյալ Նահանգների հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ֆոնին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սրված հարաբերությունները կարող են Մոսկվային դրդել միջամտելու ԱՄՆ ներքին քաղաքականությանը, ներառյալ ընտրություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Associated Press-ին։ Հոդվածում պարզաբանվում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները դեռ ապացույցներ չեն գտել և չեն որոշել, թե որ թեկնածուներին է աջակցելու Կրեմլը։
«Հաշվի առնելով (նախագահ Վլադիմիր) Պուտինի հակակրանքը Արևմուտքի նկատմամբ և Ուկրաինայի վերաբերյալ մշտական ​​քննադատությունները, պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ-ի աջակցությունն ուկրաինական դիմադրությանը նա կարող է որպես իրեն ուղղված մարտահրավեր ընկալել, որն էլ լրացուցիչ խթանիչ գործոն կդառնա ԱՄՆ հերթական ընտրությունների դեմ գործողություններ ձեռնարկելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին։ Այս տարվա աշնանը ԱՄՆ-ում կանցկացվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ