copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:16 19-04-2022

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստանյան քաղաքական դաշտում թյուր կարծիք կա, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ արեւմտյան ուժերը Հայաստանը դուրս բերեն իր ազդեցության գոտուց, վճռական պահին ՌԴ-ն հայաստանյան ընդդիմության միջոցով իշխանափոխության գործընթաց կսկսի՝ արեւմտամետ Փաշինյանին հեռացնելու համար։ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեր քաղաքական գործիչների վերջին շփումներն իրականում բոլորովին այլ բան են փաստում։ Քաղաքական գործիչներից մեկը Մոսկվայում ռուսական իշխանական շրջանակներից փորձել է ստանալ հավաստիացումներ՝ եթե իշխանափոխության գործընթաց սկսեն, աջակցություն կստանա՞ն, եւ շատ կոշտ պատասխան է ստացել։ Նրան ուղիղ տեքստով ասել են, որ չեն պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, չեն խոչընդոտելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Իրենց խնդիրը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում։

Եթե Հայաստանն ու հայ ժողովուրդն ուզում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եւ իրենց հողից մաս-մաս հանձնել, ապա իրենք ինչո՞ւ պետք է միջամտեն ու հարաբերություններ փչացնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ակնարկել են, որ խաղաղության պայմանագրով եւ հարակից ակտերով կապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը, մնացածը հայ ժողովրդի ընտրությունն է՝ ուզում եք Արցախը հանձնել, հանձնեք, ուզում եք Փաշինյան վարչապետ ունենալ՝ խնդրեմ, եթե թուրքերի ու ադրբեջանցիների առաջ երկրի դարպասներն ուզում եք բացել՝ դարձյալ խնդիր չկա»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում