Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 11:23 01-04-2026

Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա

Արևմտյան լրատվամիջոցներում Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցների հրապարակումը վկայում է այն մասին, որ հենց արևմտյան երկրներն են ամեն կերպ միջամտում այլ պետությունների, նույնիսկ իրենց դաշնակիցների ընտրություններին։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զախարովան ընդգծել է, որ ավելի քան 10 տարի Ռուսաստանն իր հասցեին լսել է ընտրություններին միջամտելու մեղադրանքներ, սակայն Հունգարիայում քվեարկության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե ով է իրականում ձգտում ազդել այլ երկրներում ընտրությունների արդյունքների վրա։

«Երեկ՝ 2026 թվականի մարտի 31-ին, ողջ աշխարհը ստացավ ապացույցներ այն մասին, որ ոչ թե Ռուսաստանն է միջամտում նրանց ընտրություններին կամ որևէ այլ ընտրությունների, այլ արևմտականներն են միջամտում ընտրություններին ողջ աշխարհում»,- ասել է դիվանագետը Sputnik ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով ԱԳ նախարարների զրույցի մասին ԶԼՄ-ների հրապարակումները։

Նա հավելել է, որ Արևմուտքը սկսել է միջամտել իր սեփական ընտրություններին՝ նրանց ընտրություններին, ում անվանում են իրենց դաշնակիցներն ու գործընկերները։
«Ուստի ստացեք և ստորագրեք։ Դա դուք եք այնտեղ՝ Արևմուտքում, միջամտում ձեր ընտրություններին»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ ԶԼՄ-ների տրամադրության տակ է հայտնվել ձայնագրություն, որ կարող է վկայել, որ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն սերտ համագործակցություն է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նրան փոխանցելով ԵՄ գաղտնի քննարկումների մանրամասները և փորձելով ազդել պատժամիջոցների քաղաքականության վրա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան