copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:09 26-03-2022

Այս պահին մարտեր են ընթանում Խրամորթի հատվածում

Այս պահին խիստ լարված իրավիճակ է Ասկերանի շրջանի Խրամորրթ գյուղի հատվածում։

Oragir.news-ին Արցախից փոխանցեցին, որ մարտեր են ընթանում. «Ակտիվ կրակոցներ են Խրամորթի հատվածում։ Մի քանի օր է` այդ հատվածում կրակոցները չեն դադարում»։

Փորձեցինք կապ հաստատել գյուղապետ Զորիկ Աբրահամյանի հետ, հեռախոսազրույցի ընթացքում լսելի էր, որ նա աղմկոտ վայրում է, իսկ մեր հարցին՝ այս պահին ընթացող մարտերի վերաբերյալ, գյուղապետն ասաց, որ չի կարող ոչինչ ասել, եւ անջատեց հեռախոսազանգը։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել էին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում:

դրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը եւ նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները:


Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել