Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:56 04-03-2022

Մարտեր են ընթանում Կիևի հյուսիս-արևմուտքում, Խարկովն ու Չեռնիգովը կրակի տակ են. Արեստովիչ

Իրավիճակը Ուկրաինայում մնում է վերահսկելի, սակայն ռուսական զորքերը համալրել են իրենց ռեզերվները ու թիկունքի պաշարները և հարձակում են սկսել առանձին ուղղություններով, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Նրա խոսքով, ռուսական ուժերը ամենամեծ հաջողության հասել են Էներգոդարում՝ մասնակի վերահսկողություն հաստատելով Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ, սակայն դեպի Նիկոլաև առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել։

Կիևի հյուսիս-արևմուտքում մարտեր են ընթանում՝ ավիացիայի և հրետանու կիրառմամբ, և ուկրաինական զորքերը կանգնեցնում են ռուս զինվորականներին, ասել է Արեստովիչը։

Նա խոսել է նաև Խարկովին, Ախտիրկային և Չեռնիգովին հասցված ծանր հարվածների մասին։ Մարիուպոլը, քաղաքական գործչի խոսքով, մասամբ պաշարված է, սակայն ամբողջական շրջափակում չկա։ Այժմ Օդեսայի համար անմիջական վտանգ չկա, հավելել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել