copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:59 24-03-2022

ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ոսկիով ցանկացած գործարք

ԱՄՆ գանձապետարանը արգելել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկու հետ ցանկացած գործարք:
Ֆորմալ առումով դրանք նոր պատժամիջոցներ չեն, այլ նախորդների բացատրությունը, որոնք «սառեցրել են» Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստները։ Դրանք, ինչպես նշում է, օրինակ, Axios պարբերականը, կարելի էր շրջանցել՝ ԿԲ ոսկու հետ գործարքներ կատարելով ռուսական մասնավոր բանկերի միջոցով, որոնք պատժամիջոցների տակ չէին։ Այս մասին խոսել է նաև ամերիկացի սենատորներից մեկը՝ պահանջելով ռուսական ոսկու հետ գործարքների հստակ սահմանափակումներ։ Այս ոսկին, գրում է ԱՄՆ գանձապետարանը, կարող էր օգտագործվել «ռուսական տնտեսությանն աջակցելու և Ուկրաինայում սարսափելի պատերազմի համար»։
Այժմ ԱՄՆ գանձապետարանի պարզաբանումներում ասվում է, որ այժմ պատժամիջոցների տակ է համարվում ԿԲ-ի «ոսկու հետ կապված ցանկացած գործարք»։ Նման գործարքներին մասնակցելու համար օտարերկրյա ֆիզիկական անձինք և ընկերությունները կհայտնվեն երկրորդական պատժամիջոցների տակ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ