Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:46 27-05-2021

Ավստրիայում անհասկանալի են համարել Ռուսաստանի Դաշնության՝ «Ավստրիական ավիաուղիների» չվերթի արգելքի մասին որոշումը

Ավստրան անհասկանալի է համարել Ռուսաստանի՝ «Ավստրիական ավիաուղիների» չվերթի արգելքի մասին որոշումը։ Այս մասին հայտնում է Ավստրիական մամուլի գործակալությունը՝ հղում անելով երկրի արտգործնախարարությանը:

«Ռուսական արձագանքը մեզ համար բացարձակապես անհասկանալի է», - ասել է Ավստրիայի արտգործնախարարությունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը փոխանցվել է Վիեննայում Ռուսաստանի դեսպանին: Այս դիրքորոշումն իր հերթին ՌԴ իշխանություններին փոխանցել է Մոսկվայում Ավստրիայի դեսպանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը թույլ չի տվել «Ավստրիական ավիաուղիներին» թռչել Բելառուսի վրայով, այդ իսկ պատճառով չվերթը չեղյալ է հայտարարվել: Ընկերությունն ընդգծել է, որ Ավստրիական ավիաուղիները դադարեցրել են թռիչքները Բելառուսի վրայով մինչև հետագա ծանուցումը՝ հիմնվելով ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) առաջարկության վրա: Այդ պատճառով Վիեննա-Մոսկվա երթուղին պետք է ճշգրտվի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան