copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:52 25-11-2025

Հայաստանում ցանկացած քաղաքացիական գործարք հեշտությամբ որակվում է որպես «փողերի լվացում». Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.

«Վարչապետի կողմից

-որեւէ անձի,

-որևէ գործողություն,

հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ՝ որպես «փողերի լվացում» որակելը՝

ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված ՈՒՂՂԱԿԻ հրահանգավորում է,

անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսեւորում է՝ պաշտոնյայի կողմից։

Փաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:

Հիմա արդեն պարզ է, թե որտեղից է գալիս իրավապահ մարմինների այն վարքագիծը, որի հետևանքով՝ Հայաստանում ցանկացած քաղաքացիական գործարք հեշտությամբ որակվում է որպես «փողերի լվացում»:

Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու։

Ազգային շահով առաջնորդվող իշխանությունը, հիմա երախտիքի ու կատարված հսկայածավալ աշխատանքների ներկայացման վերաբերյալ տեսաձայնագրություններ կտեղադրեր։

Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը