copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:39 23-03-2022

Կոկորդիլոսագետը գումարներ է խոստանում և ոչ միայն

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար կռիվ տվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը դիմում է ամենատարբեր հնարքների, որպեսզի մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «հաղթի»։

Վերջերս 168.am-ը Վեդի քաղաքում գտնվող «Վեդիի» ջրօգտագործողների ընկերության շենքում բացահայտել էր (https://168.am/2022/03/22/1671528.html) ՔՊ-ի գաղտնի շտաբ, որտեղ հավաքվել էին Գարիկ Սարգսյանի թիմակիցները՝ ցուցակներով։

Oragir.news-ը Վեդիում իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Գարիկ Սարգսյանը ոչ թե ՔՊ-ի նախընտրական շտաբներում, այլ ջրօգտագործողների շենքում նախընտրական հարցեր քննարկում։ Մեր զրուցակիցը պատասխանեց՝ կոկորդիլոսագետը շատ զգույշ է գործում՝ տակից։

«Գարիկն այնպես չի, որ շտաբներում չի լինում, Վեդիում 4-5 շտաբ ունենք, մեկ-մեկ հավեսի է ընկնում՝ մի շտաբից մյուսը ոտքով է քայլում, բայց այստեղ էլ զավեշտ կա։ Աջակիցները հավաքվում են մի շտաբում, դիմավորում կոկորդիլոսին, հետո, երբ նա ոտքով գնում է մյուս շտաբ, աջակիցները մեքենաներով արագ հասնում են այդ շտաբը ու տպավորություն ստեղծում, թե բոլոր շտաբներում Գարիկին հոծ բազմություն է դիմավորում։ Երևի կռահեցիք, սա իրեն ռեժիսոր կամ սցենարիստ պատկերացնող Գարիկի մտահղացումն է։ Ինչ վերաբերում է մեր քաղաքի ջրային կոմիտեի շենքում հավաքներին, ձեր նշած դեպքը միակը չէ։ Այնտեղ մշտապես հավաքում են գյուղապետերին ու շտաբների պետերին, համայնքների բնակիչների ցուցակները տրամադրում, հերթով տուն-տուն ստուգում են, ով է գյուղում, ով՝ ոչ, ում ինչ առաջարկելով կարող են իրենց կողմը ներգրավել։ Մեկին՝ գումար, մյուսին՝ գործ, մյուսին՝ թղթաբանության հետ կապված հարցեր։ Իսկ ջրային կոմիտեի շենքի սենյակներից մեկը շտաբի վերածելը Գարիկի «դաբրոյով» է եղել։ Ինքն ահավոր զգուշանում է, հաճախ չի էլ երևում, վստահելի անձանցից է հարցնում, թե գյուղերում ինչ պատկեր է։ Վախենում է շտաբում նման հարցեր քննարկել, չի վստահում անգամ սեփական աջակիցներին, որոնք մշտապես շտաբում ելումուտ են անում, մտածում է՝ կարող է մտնեն շտաբ ու փողային հարցերի քննարկման ժամանակ մի բան լսեն, ձայնագրեն ու իր դեմ օգտագործեն»։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Սարգսյան Գարիկը գումա՞ր է բաժանում կամ խոստանում բնակիչներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ տեղեկություններով՝ ում բաժանելու էր, բաժանել է, մյուսներին դեռ խոստումներ է տալիս։ Ձեր նշած գաղտնի շտաբում ներկա եղածներից մեկն էլ ասաց, որ այդ գումարներն օնլայն դրամապանակներով են փոխանցելու, առձեռն որևէ մեկին գումար տալ չպետք է լինի...»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Առաջադրվել են 2՝ «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից