Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:50 21-01-2026

«Կոկորդիլոսագետը» Վեդիի քահանաներին ստիպում է միանալ տիրադավներին

Oragir.News-ը զրուցել է Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության նախագահ Վահագն Վարդանյանի հետ՝ պարզելու Վեդի համայնքապետ Գարիկ Սարգսյանի՝ եկեղեցական պատարագներին մասնակցության և այդ գործընթացում հնարավոր վարչական ներգրավվածության վերաբերյալ տեղեկությունները։

Վարդանյանի խոսքով՝ համայնքապետի մասնակցության մասին տեղեկությունները իրենց հայտնի են դարձել ոչ թե պաշտոնական աղբյուրներից, այլ բնակիչների փոխանցմամբ։

Նրա խոսքով՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին նկատել են Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ առավոտյան ժամերին, կոմունալ աշխատողների ուղեկցությամբ։

«Բնակիչներն են մեզ տեղեկացրել, որ «կոկորդիլոսագետը» գտնվել է Վեդու եկեղեցում։ Դրանով չի սահմանափակվել․ կան տեղեկություններ, որ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ այցելություններ են իրականացվել նաև այլ բնակավայրերի եկեղեցիներ, որտեղ քահանաներին երկու օր ժամանակ է տրվել՝ որոշակի գործընթաց` տիրադավներին միանալու համար»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այդ տեղեկությունների մասին իրենք նախ տեղեկացել են մամուլից և բնակիչներից, ինչից հետո ավագանու կազմով այցելել են եկեղեցի։ Այցի ընթացքում, ըստ Վարդանյանի, ներկա են եղել թեմի 6–7 քահանաներ։

«Ստացված տեղեկությունների համադրությամբ կարելի է ասել, որ որոշ հոգևորականների նկատմամբ ճնշման փորձ է իրականացվել, ինչը կարելի է բնութագրել որպես ահաբեկում»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ որևէ գրավոր փաստաթուղթ կամ պաշտոնական հանձնարարական չեն ստացել, իսկ ամբողջ տեղեկատվությունը ձևավորվել է հանրային արձագանքների և բնակիչների հաղորդումների հիման վրա։

Նրա խոսքով՝ համայնքապետի գործունեության մասին տեղեկությունները տարածվել են նաև մամուլում, ինչից հետո հարցը բարձրացվել է ավագանու մակարդակով։ Խմբակցության նախագահը շեշտեց, որ իրենց հետագա քայլերը պայմանավորված են լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշմամբ։

«Ինչպես ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մենք սպասում ենք Մայր Աթոռի կոչին։ Դրանից հետո միայն պարզ կլինի՝ ինչ զարգացումներ կարող են լինել»,- ասաց Վահագն Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ տվյալ եկեղեցում ներկա քահանաների մի մասը նախկինում է ծառայել թեմում, իսկ գործող հոգևոր հովվի մասնակցության հարցով առաջարկեց լրացուցիչ ճշտումներ կատարել Մայր Աթոռի հետ առնչություն ունեցող հոգևորականների միջոցով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից