Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:15 09-03-2022

Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման շինարարական աշխատանքները

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

Նշված համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը ևս միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։ Թաղամասը բաղկացած կլինի 64 առանձնատներից:

Ներկա փուլում կատարվում են հիմնականանում հողային, իսկ որոշ տեղամասերում արդեն իրականացվում են նաև առանձնատների հիմքերի կառուցման աշխատանքները։

Բնակելի տների կառուցման ավարտից հետո, նախագծի համաձայն, թաղամասում կիրականացվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրման և ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները։

Թաղամասի կառուցապատումն իրականացվում է ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ