copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:43 09-03-2022

Ես մաքուր խղճով ձեզ հրաժեշտ եմ տալիս․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել ՄԻնասյանը ռուսերենով հրաժեշտի գրառում է արել իր տելեգրամյան ալիքում։
Նա գրել է, որ այլևս չի քննարկելու հայկական օրակարգը, այլ գիտական բովանդակությամբ տեքստեր է գրելու։ Միքայել Մինասյանը գրել է նաև, որ մաքուր խղճով հրաժեշտ է տալիս հայկական լսարանին։ Մինասյանի գրառումն ամբողջությամբ ստորև․

«Համախոհներ, ընկերներ, հարգելի, և ոչ այնքան, ընթերցողներ:
Ես այս Telegram-ալիքը ստեղծել եմ Հայաստանի մասին իմ մտքերը ձեզ հետ կիսելու, ցանկացողներին տեղեկատվության այլընտրանքային աղբյուր տրամադրելու, համախոհների հետ ուղիղ կապի ալիք ունենալու համար։
Այն, ինչ ունի սկիզբ, ունի և վերջ: Ես չեմ պատրաստվում անիրատեսական հույսեր ներշնչել. անիմաստ է փորձել շրջված էջը կարդալ։ Եվ մի գայթակղվեք. այն շրջել է հենց հայ հասարակությունը, որի սերն ու ատելությունը զգացել են թե՛ նախկին, թե՛ ներկա էլիտաները։
Սյստեղ այլևս չի քննարկվելու հայկական օրակարգը։ Ձեզ՝ իմ ընթերցողներին, ամենայն հավանականությամբ, չի հետաքրքրի այն, ինչի մասին ծրագրում եմ այստեղ գրել. գիտական տեքստերը երկար են, ձանձրալի և բացարձակապես ոչ դինամիկ:
Հայկական լրատվամիջոցներին խնդրում եմ չմեջբերել և չվերահրապարակել այս ալիքի կոնտենտը (բովանդակությունը)։
Ես մաքուր խղճով եմ հրաժեշտ տալիս ձեզ։ Ես ոչինչ չունեմ ձեզ ասելու և իմաստ չկա այս ալիքին հետևելու:
Երախտագիտությամբ՝ Միքայել Մինասյան» :

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում