Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:53 11-02-2022

Ղազախստանում ստորագրահավաք է կազմակերպվել Նազարբաևի դստեր հրաժարականի պահանջով

Համացանցում ստորագրահավաք է կազմակերպվել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր՝ Դարիգայի` Մաժիլիսի, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի, պատգամավորի պաշտոնից հրաժարականի պահանջով։ Այն հրապարակվել է egov.press կայքում։

Ստորագրահավաքի նախաձեռնողը հիշեցրել է, որ Մաժիլիսի պատգամավոր Այդոս Սարիմի խոսքով, Ղազախստանում հունվարյան իրադարձություններն ուղղակիորեն կապված են Դարիգա Նազարբաևայի անվան հետ։

«Ղազախստանի առաջին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի հնարավոր հրաժարականի հարցն արդեն վաղուց է օրակարգում, սակայն Նազարբաևան պաշտոնական դիմում չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- ասվում է միջնորդության մեջ։

Այնտեղ նաև նշվում է, որ Նազարբաևան, ըստ նրա օգնականի, այժմ գտնվում է հիվանդության արձակուրդում՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո, թեև որոշ աղբյուրներ ասում են, որ նա այժմ Դուբայում է։

«Մենք պահանջում ենք Դարիգա Նազարբաևայի հրաժարականը»,- ընդգծված է միջնորդության մեջ։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել