copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:12 19-01-2022

Ղազախստանում հավանություն են տվել ԱԽ-ում Նազարբաևի ցմահ նախագահության չեղարկմանը

Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսը չորեքշաբթի օրը կայացած լիագումար նիստում հավանություն է տվել օրենքի նախագծին, որը նախատեսում է Ղազախստանի Ժողովրդի ասամբլեայում և Անվտանգության խորհրդում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը չեղարկել, հաղորդել է պատգամավոր Կանատ Նուրովը:

«Առաջին հերթին անհրաժեշտ է եղել չեղարկել առաջին նախագահի ցմահ նախագահությունը Ղազախստանի Ժողովրդի ասամբլեայում և Անվտանգության խորհրդում, ինչի մասին ինքն է հայտարարել, և ինչն արեցինք այսօր։ Ձեր հլու ծառան մասնակցեց մաժիլիսի այս պատմական որոշմանը։

Սենատ են ուղարկվել սահմանադրական օրենքի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ - Էլ Բասիի մասին», «Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի մասին» և «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին» առ այն, որ այժմ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայիի և Անվտանգության խորհրդի նախագահությունը իրավամբ պատկանում է Ղազախստանի նախագահին՝ ըստ պաշտոնի, այլ ոչ թե անձի»,- գրել է Նուրովը ֆեյսբուքյան իր էջում։

Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ նշված փոփոխությունները եղել են պալատի կողմից հավանության արժանացած «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը