copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:36 27-01-2022

Ղազախստանում գտել են Նազարբաևի գաղտնի պալատները

Ղազախ լրագրողները հրապարակել են Ալմաթայի նախալեռներում շքեղ անշարժ գույքի հետաքննության արդյունքները, որոնք պատկանում են առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և նրա դուստրերին։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հողատարածքներն ու դրանց վրա գտնվող շինությունները մասամբ «քողարկված» են ընդհանուր հասանելիության քարտեզների վրա, սակայն սեփականության իրավունքի մասին տեղեկությունն առկա է տվյալների բազաներում։ Ինչպես երևում է հրապարակված նյութերից, Նազարբաևն իր համար ստեղծել է մի ամբողջ պալատ՝ հսկայական պուրակով, իսկ հարևան հատվածներում «բնակեցրել է» երեք դուստրերին՝ իրենց ամուսինների հետ, և այլ հարազատների։

«Մի քանի պալատներ Բոստանդիկ շրջանում են, դրանք գտնվում են նախալեռներում»,- պատմում է «Ազատիկը» («Ազատություն» ռադիոկայանի ստորաբաժանում, որը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ):- Դրանք զբաղեցնում են 135 հեկտար հողատարածք: Տները պատկանում են անձամբ Նուրսուլթան Նազարբաևին, իր երեք դուստրերին ու զարմիկին»:

Հրապարակված տվյալների համաձայն՝ հողատարածքները գտնվում են 10 տարի առաջ բացված առաջին նախագահի անունը կրող այգու հարևանությամբ և ի սկզբանե պետք է մտնեին տվյալ օբյեկտի տարածքի կազմում։ Սակայն այժմ հողակտորները շարքային քաղաքացիներից թաքցված են բարձր պարիսպներով։

«Այս այգու վերևում գտնվող ևս 135 հեկտար հողատարածք դարձել է նախկին նախագահի ընտանիքի սեփականությունը»,- ասվում է հետաքննության մեջ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ