copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:50 02-02-2022

Այս իշխանությունն արել է ամեն ինչ, որ հանրությունը ուրախ օրեր չունենա․ Տիգրան Աբրահամյան

Այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր Տիգրան Աբրահամյանը։ Նա, անդրադարձավ բանակի 30-ամյակի ժամանակ իր՝ Արցախում գտնվելու հարցին, ինչպես նաև, որ ՊՆ-ն խոչընդոտներ է ստեղծում իր համար Արցախ այցեր կատարելու և առաջնագծում լինելու համար։

«Այս իշխանությունը արել է ամեն ինչ, որ բանակի և այս պետության համար կարևոր սինվոլների հետ կապված, հանրությունը ուրախ, ջերմ օրեր չունենա։ Իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի քողարկի այն իրավիճակը, որը առկա է զինված ուժերում։

Զինված ուժերի մասին կարծիք կարելի է կազմել ոչ միայն կոնկրետ զորամասեր այցելելիս, այլ նաև սահմանամերձ համայնքներ գնալիս, զինվորական տարբեր խմբերի հետ շփվելիս, պարբերաբար սահմանագծից հրապարակված լուսանկարներ դիտելիս»,- ասաց Աբրահամյանը։

Աբրահամյանը նաև ասաց, որ մինչ այս պահը նկատելի չեն ջանքեր, որոնցով իշխանությունը փորձի սահմանային անվտանգությունը բարձր մակարդակով իրականացնել։ «Այն մարդիք, ովքեր ռազմաքաղաքական իշխանությունում են և որոշումների կայացման վրա ազդեցություններ ունեցողներ են, նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ ի վիճակի չեն լինի զինված ուժերը հասցնելու այնպիսի մարտական պատրաստվածության, ինչը նրանց հնարավորություն կտա սահմանի տարբեր հատվածներում իրենց առջև դրված խնդրի կատարել։ Մեր զինված ուժերը կարիք ունի մեծ բարեփոխումների, որոնք այս իշխանության պարագայում հնարավոր չէ իրականացնել։ Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՊՆ-ն չի շնորհավորել բանակի տոնը։ Աբրահամյանը նշեց․

«Սա այն բացառիկ օրերից է եղել, որ իշխանականները ազնվություն են ցուցաբերել և ցույց են տվել, որ իրենք որևէ աղերս չունեն Երրորդ հանրապետության զինված ուժերի որևէ փուլի հոտ։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում