copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:27 26-01-2022

Պահո՜... կարծես թե իրավիճակը Ռուսաստան vs ԱՄՆ գնում է դեպի սրացում․ Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պահո՜... կարծես թե իրավիճակը Ռուսաստան vs ԱՄՆ գնում է դեպի սրացում։

ԱՄՆ պետքարտուղարությունը փոխանցել է ռուսական ԱԳՆ ամերիկացիների պատասխանը ռուսական առաջարկությունների վերաբերյալ ( խոսքը անվտանգային երաշխիքների մասին է, որոնք ռուսները պահանջում են ամերիկացիներից ՆԱՏՕ ի հետագա ընդլայնման պարագայում)։

Զուգահեռ կամաց-կամաց տարհանվում են ԱՄՆ ի դեսպանատան աշխատողների ընտանիքները։

Զուգահեռ Ռուսաստանի դեսպանին ամերիկացիների «հորդորել են» լքել ԱՄՆ ի տարածքը։

Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ ուկրաինացիները կենտրոնացրել են հարյուր հազարից ավել զորք։

Ուկրաինան միայն մեկ շաբաթվա մեջ ստացել է ՆԱՏՕ երկրներից ահռելի քանակությամբ զենք ։

Ռուսներին փաստացի դնում են անելանելի իրավիճակի մեջ։

Կարծում եմ, որ եթե Աստված ոչ անի սրանք գժվեն ու սադրանքի դիմեն Ռուսաստանի հանդեպ, ապա իրավիճակը գլոբալ առումով ուղղակի կպայթի։

Եվ թող ոչ մեկին չթվա,որ բարբաջելով «խաղաղության դարաշրջանի» մասին թուրք-ադրբեջանական մարդասպանների հետ կարող ենք «պլստալ» այս գլոբալ կիլդիմից... միանշանակ՝ ոչ, թուրքերը նենց «խաղաղության դարաշրջան» կսկսեն տարածաշրջանում, որ քարը քարի վրա չի մնա»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում