copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:19 16-04-2022

Ներկայիս իշխանությունը «խաղաղություն դարաշրջանի» շղարշի տակ տանում է մեզ դեպի պատերազմ․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես բնավ նպատակ չունեմ վերլուծել կամ քննարկել իշխանավորների այն հակահայկական և ապապետական մտադրությունները և ելույթները, որոնք թրքամետ զզվելի բուրմունք տարածելով թափվեցին Հայաստանի և Արցախի քաղաքացիների գլխին այս վերջին օրերի ընթացքում։

Ոչ...այս պարագայում իմաստ չկա կրկին փաստել, որ ներկայիս իշխանությունը «խաղաղություն դարաշրջանի» շղարշի տակ տանում է մեզ բոլորիս դեպի պատերազմ։
Սա ակնհայտ փաստ է։

Ես պարզապես ուզում եմ, որ բոլոր նրանք ովքեր հրաժարվում են ուղղակի առերեսվել իրականության հետ և խճճված իշխանական թրքահաճո ստերի մեջ համարյա կորցրել են սթափ դատելու ունակությունը...ես ուզում եմ, որ մի կողմ դնելով հուզականությունը, քաղաքական նախապատվությունը, սուբյեկտիվ ցանկությունները և համոզմունքները պարզապես համադրեն իրար հետ ՀՀ «ժողովրդի» իշխանությունների և ռազմական հանցագործ, հայասպան Իլհամ Ալիեւի հայտարարությունները։

Կարծում եմ,որ այս թուրքալեզու վիժվածքի նպատակները և ներկայիս ՀՀ իշխանությունների սինխրոն գործողությունները շատ ակնհայտ ցույց տալիս, թե ինչ է սպասվում մոտ ժամանակներում։

Հատուկ խորհուրդ կտամ այս տեսանյութը ուշադիր նայել երեւանցիներին, սյունեցիներին և սևանցիներին։
Հ.Գ․
Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս հայասպան վիժվածքի ուղիղ խոսքը տեղադրել, սակայն սա նաեւ տեղադրված է բոլոր այն մարդկանց համար, որոնք ուղղակի հրաժարվում են ընդունել իրականությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող