copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:21 24-01-2022

Թուրքիայում Պուտինին ու Զելենսկուն ընդունելու հարցում կոնկրետ ոչինչ դեռ չկա. Պեսկով

Մոսկվան ու Անկարան չեն քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ուկրաինա կատարելիք այցից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ մի հստակություն չկա»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Անկարան Մոսկվայի հետ երկխոսություն չի սկսել Պուտինի և Էրդողանի հանդիպումը կազմակերպելու թեմայով:

Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:

Էրդողանը հունվարի 20-ին հայտարարել է, որ փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի