copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:54 03-09-2025

Սպիտակ տունը պարզաբանել է` Թրամփը ոչ թե Պուտինին է նկատի ունեցել, այլ Զելենսկուն

Սպիտակ տունը պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, նկատի է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու, ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հեռախոսազրույցը:

Այսօր Թրամփը լրագրողներին ասել էր. «Շուտով նրա հետ զրույց կունենամ, կիմանամ՝ ինչ ենք անելու»՝ հավելելով, որ Պուտինի հետ գերազանց հարաբերություններ ունի:

Ինչպես փոխանցում են «Reuters»-ը և «Agence France-Presse»-ը, Թրամփի հայտարարությունից հետո Սպիտակ տան ներկայացուցիչը պարզաբանել է, որ խոսքը Զելենսկու մասին է։

Ակնկալվում է, որ նրանց զրույցը կկայանա սեպտեմբերի 4-ին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ