copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 22-05-2023

Պուտինը և Էրդողանը զգաղվում են երկկողմ հարաբերությունների հետ կապված կոնկրետ հարցերով. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ քաղաքական գործիչներ են, որոնք պատասխանատու են իրենց խոսքերի համար և զբաղվում են փոխշահավետ երկկողմ հարաբերությունների հետ կապված կոնկրետ հարցերով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը։

Պեսկովը շեշտել է, որ Պուտինին և Էրդողանին բնորոշ չեն պոպուլիստական ​​հնարքները։

«Պուտինն ու Էրդողանը շատ լուրջ քաղաքական գործիչներ են՝ հսկայական քաղաքական փորձով և որոնց բնորոշ չեն պոպուլիստական ​​հնարքները։ Նրանք քաղաքական և պետական ​​գործիչներ են, որոնք պատասխանատու են իրենց խոսքերի համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով, թե ինչով է պայմանավորված, որ երկու առաջնորդների հարաբերություններն հատուկ բնույթ ունեն։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Պուտինն ու Էրդողանը զբաղվում են երկկողմանի փոխշահավետ հարաբերությունների հետ կապված կոնկրետ հարցերով, ինչը կարեւոր է երկու երկրների ժողովուրդների համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ