Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:24 24-01-2022

Ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք։ Հետագա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01։30-ից դադարեցվել է գազամատակարարումը նշված գազատարով։

Իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գազաթողարկման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։