Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:59 16-01-2022

Ռուսաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները

Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է մոնոկլոնալ հակամարմինների հիման վրա կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, փորձարկումները կտևեն երեքից չորս ամիս, իսկ դեղը հնարավոր կլինի թողարկել գարնան երկրորդ կեսին։ «Բայց այն, որ այս դեղամիջոցն արդյունավետ է, արդեն հայտնի է արևմտյան անալոգներից», - հայտարարել է Գինցբուրգը: