copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:34 05-01-2022

Բռնակներով տոպրակները խանութներում արգելվում են. Հակոբ Սիմիդյան

Բռնակներով տոպրակները, որոնք տալիս են մարդկանց խանութներում, արգելվում են։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ներկայացնելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած` պոլիէթիլենային տոպրակների վերաբերյալ նոր կարգավումները։

«Խոսքը մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակներիկ մասին է, դա այն բռնակներով տոպրակներն են, որ վաճառքի կետերում մարդկանց տալիս են։ Բացառությունը երկրորդային հումքից պատրաստված տոպրակներն են, փաթեթավորման համար օգտագործվող տոպրակները»,– ասաց Սիմիդյանը։

Նշենք, որ Հայաստանը հունվարի 1-ից հրաժարվել է 50 միկրոն հաստությունից պակաս պոլիէթիլենային տոպրակներից։ Արգելվել է դրանց վաճառքը (իրացումը) առևտրի բոլոր կետերում, առևտրի իրականացման վայրերում, շարժական առևտրական կետերում, ինչպես նաև տարանցիկ մանրածախ առևտրի ժամանակ ու բաց երկնքի տակ գտնվող առևտրային օբյեկտներում (բացառությամբ կշռման պարկերի և երկրորդային հումքից արտադրված փաթեթների):

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին